«Ալ Քայիդայի» ահաբեկիչներից մեկն իր վրա է վերցրել Ալժիրի հարավ-արևելքում բրիտանական BP նավթային օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը: Ընդ որում, ԶԼՄ-ների տվյալներով, զոհվել են ֆրանսիացիներ և երկու բրիտանացիներ, առևանգվել են այլ արտերկրյա քաղաքացիներ, չորեքշաբթի օրը հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:
«Մենք «Ալ Քայիդայի» անդամներ ենք և եկել ենք Մալիի հյուսիսից: Մենք Հալեդ Աբուլ Աբբասի բրիգադի անդամներ ենք, որը ղեկավարում է Մոհտար Բելմոհտարը»,-հայտարարել է ենթադրյալ առևանգիչներից մեկը:
Անվտանգության ծառայության աղբյուրը հայտարարել է, որ ալժիրյան բանակին հաջողվել է շրջափակել առևանգիչներին: Ներկայումս բանակցություններ են տարվում՝ պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ: