17 հունվարի 2013 - 16:36 AMT
2013թ ոսկու գինը կհասնի ռեկորդային միջին տարեկան ցուցանիշի

2013թ ոսկու միջին տարեկան գինը կհասնի պատմության մեջ առավելագույնի՝ դոլարի վրա ճնշման և ԱՄՆ էկոնոմիկայի կայունության վերաբերյալ մտավախությունների հիման վրա, ենթադրում են GFMS-ի վերլուծաբանները:

2011-ի առաջին կիսամյակի համար ռեկորդային համարվող 1.693 դոլարի ցուցանիշի համեմատ այս տարի այդ թիվը մեկ ունցիայի դիմաց կկազմի 1.775 դոլար: Կանխատեսումների համաձայն, 2013-ի ընթացքում մեկ ունցիայի դիմաց միջին գինը կկազմի 1.847 դոլար, և բարձր կմնա 2014-ի առաջին կիսամյակի ընթացքում:

Միևնույն ժամանակ ոսկերչական արտադրությունում պահանջարկն առջին կիսամյակում կարող է նվազել 4.2 տոկոսով՝ հիմնականում ոսկերչական զարդերի խոշորագույն սպառող Հնկաստանի հաշվին:

Ոսկու արտահանումն առաջին կիսամյակում կավելանա 1.5 տոկոսով՝ մինչև 1.389 տոննա, կանխատեսում են GFMS-ի վերլուծաբանները, փոխանցում է Reuters-ը: