17 հունվարի 2013 - 16:53 AMT
Հարավկորեական «Ուլջին» ԱԷԿ-ում վթարային անջատման է ենթարկվել ռեակտորներից մեկը

Հարավկորեական «Ուլջին» ԱԷԿ-ում վթարային անջատման է ենթարկվել ռեակտորներից մեկը՝ կապված էներգետիկ համակարգի թերությունների հետ, հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը: Korea Hydro & Nuclear Power Co. օպերատոր-ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ ռադիացիայի արտահոսքի վտանգ չկա:

«Ուլջին-1» ռեակտորն անջատվել է հունվարի 17-ին, տեղի ժամանակով 11:15 սահմաններում: Ներկայումս այնտեղ հետաքննություն է անցկացվում՝ պարզելու թերությունների պատճառները: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: