Հունվարի 17-ին հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում խաղարկվում են 5-րդ տուրի պարտիաները: Գլխավոր մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը իր առաջին հաղթանակն է տարել: Արոնյանը սև խաղաքարերով ուժեղ է գտնվել Հոլանդիայի ներկայացուցիչ Իվան Սոկոլովից: Շախմատիստների հանդիպումն ավարտվել է 24-րդ քայլին:
Հաղթանակից հետո Արոնյանը վաստակել է 2.5 միավոր և բարձրացել 4-րդ հորիզոնական: Այս տուրում ոչ ոքի է ավարտվել Մանգուս Կարլսեն- Վիշվանթան Անանդ պարտիան: Մյուս պարտիաները շարունակվում են: