17 հունվարի 2013 - 20:15 AMT
Ադրբեջանը կընդլայնի ռազմական համագործակցությունն ԱՄՆ հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդական Քեթլին Հիքսի գլխավորած պատվիրակությունը:

Ամերիկացի հյուրն ասել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Ադրբեջանի խաղաղապահական առաքելությունն Աֆղանստանում և այն ավանդը, որն այդ երկիրն ունի տվյալ առաքելությունում:

Հիքսի խոսքով, ԱՄՆ հետաքրքրված է երկու երկրների միջև ռազմական ոլորտում կապերն ընդլայնելու հարցում՝ դրանք ռազմավարական համագործակցության հասցնելով:

Նմանատիպ համոզմունք է արտահայտել նաև Ալիևը:

Մի շարք փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն պատրաստ է Ադրբեջանին միավորել Հյուսիսային Իրանի տարածքները՝ Իրանի դեմ ռազմական օպերացիա իրականացնելիս Արևմուտքի դաշնակիցը դառնալու փոխարեն, փոխանցում է Ռոսբալթը: