16 հուլիսի 2005 - 10:16 AMT
ԲԱՔՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ
«Ադրբեջանին չպետք է անհանգստացնի Եվրոպայում հայ-թուրքական բանակցությունները, Թուրքիան կողմնակալորեն է վերաբերվում Հայաստանի գործողություններին, սակայն Հայաստանը Թուրքիայի թշնամին չէ»,- հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին : «Թուրքիան եւ Հայաստանն ունեն գործնական պարտավորություններ: Հայերը ժամանում են Թուրքիա, մենք պետք է լուծենք ավիա թռիչքների հարցը»,- հայտարարել է թուրք դիվանագետն` ավելացնելով, որ «երկխոսությունն անխուսափելի է»: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանում Թուրքիայի դեսպանության բացակայության պատճառով կողմերը փորձում են հաստատել անուղղակի երկխոսություն, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: