Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի ղեկավարությունը ձյան տեղումների պատճառով չեղյալ է համարել մոտ 200 չվերթ, ուրբաթ օրը հաղորդել է BBC-ն:
Ավելի վաղ փակվել էր օդանավակայանի հյուսիսային թռիչքուղին: Մինչ այդ օդանավակայանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ տարվում են ձյան մաքրման աշխատանքներ:
Օդանավակայանի ղեկավարությունը որոշել է մեծացնել չվերթերի միջև ընկած ժամանակահատվածը՝ ելնելով անվտանգության նկատառումներից, փոխանցում է «Ինտերֆաքսը»: