19 հունվարի 2013 - 16:05 AMT
ՊԲ հրամանատարները սկսել են 2013թ պլանի կատարումը

ԼՂՀ Պաշտպանության բանակի 2013թ. պատրաստության պլանի համաձայն, հունվարի 14-18-ը անցկացվել են հրամանատարական հավաքներ, որոնցում ներգրավված են եղել միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: Հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպել և անցկացվող միջոցառման որոշ առանձնահատկություններից խոսել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ բանակի հրամանատարը հավաքները կարևոր է համարել ընթացիկ տարվա խնդիրների կատարման, զորամասերի և բանակի բաժինների ու ծառայությունների միջև փոխգործակցության հարցերի հստակեցման և այն բոլոր ուղղությունների համար, որոնք ընկած կլինեն զորքերի ամենօրյա գործունեության հիմքում:

Հավաքների ծրագրում տեղ էին գտել հետախուզական և ինժեներական պատրաստության, ռազմական տեղագրության, տեխնիկական, զորահավաքային և մարտավարական պատրաստության, ինչպես նաև մարտական հերթապահությանն ու մարտական պատրաստությանն առնչվող հարցեր: