19 հունվարի 2013 - 17:23 AMT
ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի պատվիրակությունը Րաֆֆի Հովհաննիսյանից խնդրել է նախագահին ուղարկած նամակը

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար, դեսպան Հեյիդի Թագլիավինիի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից:

Հովհաննիսյանն ու Թանգլիավինին քննարկել են առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Դիտորդական առաքելության ներկայացուցիչների խնդրանքով նրանց տրամադրվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի շրջանակում առաջարկվում էին հստակ քայլեր՝ վերջին 20 տարում առաջին ազատ, արդար և օրինական ընտրությունների անցկացման համար: