17 փետրվարի 2003 - 22:54 AMT
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԼԱՐԴ ՌԱՍԵԼ ՋՈՆՍԹՈՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի նախագահի ընտրություններին հետեւելու համար Երեւան է ժամանել Եվրախորհրդի պատվիրակությունը լորդ Ռասել Ջոնսթոնի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի, Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Ռուսաստանի, Նիդերլանդների ներկայացուցիչներ: Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ դիտորդները հետաքրքրվել են, թե նախագահականին անմիջապես հաջորդող խորհրդարանական ընտրությունները ի՞նչ ազդեցություն կունենան քաղաքական զարգացումների վրա, ընտրազանգվածի ո՞ր տոկոսը կմասնակցի ընտրություններին, ընտրապայքարում քննարկվու՞մ է մահապատժի վերացման խնդիրը: Պատվիրակության անդամները նշել են, որ նախընտրական հանրահավաքների եւ հանդիպումների բազմամարդ լինելը վկայում է Հայաստանի ընտրազանգվածի ակտիվության մասին: