22 հունվարի 2013 - 09:15 AMT
«Ժողովուրդ». Դարձյալ չարաշահումներ՝մանկատներում ու ծերանոցներում

«Ժողովուրդ»-ը գրում է , որ այս օրերին ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովում ակտիվ ուսումնասիրություններ են ընթանում պետական գնումների շրջանակներում բացահայտված չարաշահումների, մասնավորապես մանկատների և ծերանոցների գործունեության վերաբերյալ: Խոսքը պետգնումների գործընթացում կազմակերպվող սննդի, գույքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների մասին է: Եվ հանձնաժողովն առաջիկայում կհրապարակի բացահայտված իրավախախտումները: Թերթը նշում է, որ կան ընկերություններ, որոնք մշտապես աշխատել են մրցակցային օրենսդրության խախտումներով և տեղեկացնում, որ մինչ օրս ուսումնասիրվել են ՀՀ ողջ տարածքում գործող մանկատների, ծերանոցների գործունեությունը և 200-ից ավելի փաթեթներ: