23 հունվարի 2013 - 11:38 AMT
Ապրիլի 13-ին Վիկ Դարչինյանը կարող է հանդիպել Նոնիտո Դոնեյրի հետ

Նոնիտո Դոնեյրի (Ֆիլիպիններ) հետ պոտենցիալ մենամարտի թեկնածուները երեքն են:

Բռնցքամարտիկի փրոմոութեր Բոբ Արումի կողմից մամուլին ներկայացված տեղեկատվության համաձայն, ապրիլի 13-ին երկրորդ թեթևագույն քաշային կարգում պոտենցիալ լավագույն բռնցքամարտիկի հետ կարող են մենամարտել Գիլյերմո Ռիգոնդոն, Աբներ Մարեսը կամ Վիկ Դարչինյանը, հաղորդում է badlefthook.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Նոնիտոյի հետ հաջորդը կմենամարտի այս քաշային կարգում մեկ այլ չեմպիոն Գիլյերմո Ռիգոնդոն: Top Rank-ի ղեկավարը նշել է, որ HBO-ն արդեն հաստատել է հաջորդ մենամարտի ամսաթիվը:

Դարչինյանը և Դոնեյրը հանդիպել են 2007-ին, և հայ բռնցքամարտիկը պարտություն է կրել: Պարտությունից հետո նա բազմիցս ցանկացել է ռևանշ անցկացնել, բայց Դոնեյրը հրաժարվել է: