24 հունվարի 2013 - 17:19 AMT
Վահագն Չախալյանն առաջիկա կես ժամվա ընթացքում ազատ կարձակվի

Ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն առաջիկա կես ժամվա ընթացքում ազատ կարձակվի: Վահագնի եղբայր Արմեն Չախալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դատարանը որոշումն արդեն կայացրել է և իրենք այս պահին բանտի մոտ սպասում են, որ Վահագնի բաց թողնեն: «Կգնանք եկեղեցի, մոմ կվառենք, կաղոթենք ու կգնանք Ախալքալակ»,- ասաց Արմեն Չախալյանը: