26 հուլիսի 2005 - 08:25 AMT
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԾԽԱԽՈՏԻ ԳՈՐԾԱՐԱՆ
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Բեսո Ջուգելին երկուշաբթի օրը հայտնել է, որ օգոստոսի 5-ին Թբիլիսիում կբացվի հայկական ծխախոտի գործարան: Վրացի պատգամավորի խոսքերով, գործարանում կարտադրվի շուրջ 32 անուն ծխախոտ, ընդ որում կօգտագործվի հայկական հումքը: Ձեռնարկության աշխատակազմը համալրված կլինի տեղացիներով, եւ առաջին փուլում արտադրանքը կսպառվի վրաստանյան շուկայում: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հանդիպումից հետո Ջուգելին հայտարարել է, որ հայ գործարարների ներդրումը Վրաստանի տնտեսություն կազմել է շուրջ 4 միլիոն դոլար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: