25 հունվարի 2013 - 17:36 AMT
«Ազատ դեմոկրատներ»-ը որևէ մեկին չի սատարում, բայց կոչ է անում ձայնը տալ ընդդիմադիր թեկնածուներին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի սատարելու: Այս մասին ասված է կուսակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ:

«Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը քննարկելով փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները, արձանագրել է, որ նրանցից որևէ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջ քաշած մոտեցումներին և սկզբունքներին:

Միևնույն ժամանակ, դեմ լինելով քաղաքական գործընթացները բոյկոտելու մոտեցմանը, կոչ ենք անում մեր կուսակցության անդամներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին»,- ասված է հայտարարության մեջ: