25 հունվարի 2013 - 20:19 AMT
Ավելի քան 60 մարդ է տուժել անկարգությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել «հունվարի 25-ին»` Եգիպտոսի հեղափոխության օրը

Ավելի քան 60 մարդ է տուժել անկարգությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել «հունվարի 25-ին»` Եգիպտոսի հեղափոխության օրը: Նման տեղեկություններ է հաղորդել Եգիպտոսի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ոստիկանության և ցուցարարների միջև առավել դաժան բախումներ են տեղի ունենում Ալեքսանդրիայում, որտեղ վիրավորների թիվը հասել է 45-ի: Անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառում` փորձելով ցրել մարդկանց:

Կահիրեում անկարգությունները բռնկվել են միանգամից մի քանի թաղամասերում: Առավել կատաղի բախումներ են տեղի ունենում Թահրիր կենտրոնական հրապարակից ոչ հեռու: