26 հունվարի 2013 - 12:25 AMT
Աշոցքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել

Հունվարի 26-ին՝ ժամը 00.56-ին, գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում` Աշոցք քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք, հայտնում է ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ։

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.970:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։

Ըստ նախնական տեղեկատվության` Աշոցքում երկրաշարժը զգացվել է 3 բալ ուժգնությամբ: