26 հունվարի 2013 - 16:27 AMT
Էլիասոն. ՄԱԿ-ն առայժմ մինչև վերջ չի հասկանում իր դերը Մալիի ճգնաժամի կարգավորման մեջ 

«ՄԱԿ-ին խնդրել են աջակցություն տրամադրել: Մենք պատրաստ ենք առաջարկել այն, բայց այս հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չի ընդունվել Անվտանգության խորհրդի կողմից»,- ասել է գլխավոր քարտուղարի տեղակալը:

ՄԱԿ-ը դեռ մինչև վերջ չի հասկանում իր դերը Մալիում ճգնաժամի կարգավորման մեջ: Նման հայտարարությամբ ուրբաթ օրը հանդես է եկել կազմակերպության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը Սանտյագոյում կայացած մամլո ասուլիսում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մալիում ստեղծվել է իրավիճակ, երբ ՄԱԿ-ի դերն այդքան պարզ չէ»,- ասել է նա: