26 հունվարի 2013 - 17:30 AMT
Հաքերները կոտրել են ԱՄՆ քրեական պատիժների նշանակման հանձնաժողովի կայքը

Anonymous խմբի հաքերները կոտրել են ԱՄՆ քրեական պատիժների նշանակման հանձնաժողովի կայքը, որը պատասխանատու է երկրի դաշնային դատարաններում դատավճիռների կայացման համար:

Հաքերների խումբը հայտարարել է, որ իրենց հաջողվել է պատճենել գաղտնի տեղեկատվություն, որը նրանք սպառնում են հրապարակել օրերս:

Կայքը կոտրողների խոսքով, նրանք գնացել են այդ քայլին ի նշան ինտերնետ-ակտիվիստ Ահարոն Շվարցի մահվան դեմ բողոքի, ով ինքնասպանություն էր գործել հունվարին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: