27 հունվարի 2013 - 16:51 AMT
Իրանն արգելել է նավթ և գազ վաճառել Եվրամիության բոլոր երկրներին

Իրանն արգելել է նավթ և գազ վաճառել Եվրամիության բոլոր 27 երկրներին, թեև նախորդ տարվա հուլիսից ԵՄ-ն ընդունել էր իրանական նավթի ներկրման էմբարգո, կիրակի որը հաղորդում է Ասսոշեյթիդ Պրեսս գործակալությունը՝ հղելով Իրանի էներգետիկայի նախարարությանը:

Նախարարության մամուլի քարտուղար Ալի Ռեզա Նիկզադ Ռահբարի խոսքով, արգելքը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ-ը «թշնամական որոշումներ» է կայացնում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Իրանական նավթի և գազի ներկրման վերաբերյալ էմբարգոյի որոշումը ԵՄ-ն բացատրում է նրանով, որ այդ կերպ փորձում են Թեհրանին ստիպել հրաժարվել միջուկային ամբիցիաներից: Ավելի վաղ պատժամիջոցների նման փաթեթ էր ընդունել նաև ԱՄՆ-ն:

Արևմուտքի երկրները Իրանին մեղադրում են միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է՝ նշելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ: