29 հունվարի 2013 - 13:28 AMT
Սամվել Բալասանյանն ընտրական գործընթացի վերաբերյալ հարցեր է քննարկել ԱՊՀ դիտորդների հետ

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներին՝ Համագործակցության գործկոմի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ (Բելառուս):

Դիտորդները շնորհակալություն են հայտնել Գյումրու քաղաքապետին ընդունելության համար և ներկայացրել են իրենց առաքելության նպատակները, նախատեսված այցերը և սպասվող հանդիպումները: Նրանք Գյումրու քաղաքապետի հետ քննարկել են Գյումրիում կազմակերպվող ընտրական գործընթացին առնչվող հարցեր, ճշտել են նաև նախագահի թեկնածուների Գյումրի կատարվելիք այցելությունների մասին տեղեկություններ: Սամվել Բալասանյանը հայտնել է, որ առկա են բոլոր նախադրյալները բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու համար: