30 հունվարի 2013 - 18:18 AMT
«Օդնոկլասնիկի» սոցկայքից օգտվողները այժմ կարող են իրենց ստատուսներին լուսանկար ավելացնել

«Օդնոկլասնիկի» սոցկայքից օգտվողները այժմ կարող են իրենց ստատուսներին լուսանկար և հղում ավելացնել: Այս մասին ասվում է ծառայության պաշտոնական կայքում, փոխանցում է Vesti.ru-ն:

Նշումը ցուցադրելու կամ դրան հղում ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել երկու կանաչ կոճակներից մեկը՝ «Ավելացնել նկար» կամ «Ավելացնել տեքստ կամ հղում»: Մուլտիմեդիային նշումները դարձել են 2013-ին «Օդնոկլասնիկիի» առաջին խոշոր նորարարությունը:

Նախորդ տարի հայտնվել են բազմաթիվ նորություններ՝ անվճար տեսազանգեր, կայքում բարելավված որոնում, միանգամից մի քանի ընկերների հետ նամակագրություն վարելու և միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն: