1 փետրվարի 2013 - 17:32 AMT
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարը կոչ է արել հետաքննել Հայրիկյանի դեմ մահափորձը և չլարել իրավիճակը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն Յանես Լենարչիչը մտահոգություն է հայտնել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կապակցությամբ և ապաքինում մաղթել նրան:

«Այդ հարձակումը խիստ մտահոգիչ է երկրում ընթացող ընտրական գործընթացների համար և ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին էլ ավելի չլարել իրավիճակն երկրում: Մենք նաև կոչ ենք անում համապատասխան մարմիններին լիարժեք հետաքննել այդ միջադեպը»,-ասել է նա:

Յանես Լենարչիչը նշել է նաև, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է ապահովեն ընտրական գործընթացների հանգիստ ընթացքը: