1 փետրվարի 2013 - 20:36 AMT
Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում մեքենայում բռնկված հրդեհը մարվել է

Քիչ առաջ մարվել է Երևանի Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Ամենայն հավանականությամբ շարժիչում կարճ միացում է եղել, ինչի հետևանքով էլ հրդեհը բռնկվել է: Զոհեր չկան, վիրավորներ ևս», - PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց հրշեջներից մեկը:

«Ընթացքի ժամանակ չի սկսվել, եկա, կանգնեցի, նոր», - PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց մեքենայի վարորդը: