1 փետրվարի 2013 - 21:13 AMT
Ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերին ոսկե մեդալ է հանձնվել

Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ստամբուլահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերին է հանձնել ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը և ՀՀ մշակույթի նախարարի նամակ-ուղերձը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է մշակույթի նախարարությունից:

Հանդիսավոր արարողությանը ներկա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը հանդես են եկել ելույթներով՝ կարևորելով 84-ամյա վարպետի վաստակը հայության և ողջ մարդկության համար: