2 փետրվարի 2013 - 13:52 AMT
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման համար պետք է սպասել Ադրբեջանի նախագահական ընտրություններին

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը, թեև Ստեփանակերտի օդանավակայնի բացման ժամկետներ նշել չեն ուզում, բայց կարծում են, որ հիմա այն գործարկելու ամենահարմար պահը չէ. «Պետք է սպասել Ադրբեջանում նախագահական ընտրությունններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Շիրինյանը, իսկ ասուլիսի մյուս բանախոսը՝ Գևորգ Մելքոնյանը համաձայնեց քաղաքագետի հետ: Բանախոսներն անդրադարձան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նոիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը կապված Ստեփանակերը օդանավակայանի հետ.

«Քաղաքացիական օդանավերին հարվածելուն դեմ արտահայտվելով, ՀԱՊԿ-ն ցույց տվեց իր հստակ դիրքորոշումն այս հարցում»,-ասաց Գևորգ Մելքոնյանը, իսկ Լևոն Շիրինյանը հակադարձեց նրան: Քաղաքագետը գտնում է, որ այդ դեպքում ՀԱՊԿ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա: Լևոն Շիրինյանը Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը նախապատրաստվելու տարբերակ է առաջարկում: Ըստ նրա՝պետք է ստեղծել մի հանձնախումբ, որի կազմում կլինեն անկախ փորձագետներ, քաղաքագետներ ու բարձրաստիճան զինվորականներ.

«Հանձնախումբը պետք է գիշեր ու զօր աշխատի, հաշվարկի ամեն բան, հետո միայնկմտածենք առաջին թռիչքի մասին»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում լրագրողների հետ հանդիման ժամանակ «անհաջող կատակ» էր որակել Ադրբեջանի մեջլիսի ընդունած օրենքը, որով թույլատրվում է խոցել ադրբեջանական օդային տարածք մտած ինքնաթիռները, այդ թվում՝ քաղաքացիական օդանավերը:

«Կարդացել եմ նման արձագանքների մասին ու մտածել եմ, որ դա կամ անհաջող կատակ է, կամ մտքի անհաջող ձևակերպում: Ես խիստ կասկածում եմ, որ մեր օրերում ցանկացած երկրի ղեկավարություն կարող է ուղղակի հրաման տալ կրակ բացել քաղաքացիական ինքաթիռների վրա: Պատմության մեջ եղել են նման դեպքեր, սակայն մենք հիշում ենք նաև դրանց վերաբերյալ միջազգային ուժերի արձագանքը: Ամեն դեպքում չեմ պատկերացնում, որ իրեն քաղաքակիրթ համարող պետությունը իրեն թույլ կտա ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները: Այնպես որ, ես նման հայտարարություններին լուրջ չեմ վերաբերում»,- ասել էր Բորդյուժան: