2 փետրվարի 2013 - 16:47 AMT
Սոցիոլոգ. Հայրիկյանի ճանաչվածության ինդեքսը 30 տոկոսով աճել է

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո նրա ճանաչվածության ինդեքսը 30 տոկոսով աճել է՝ 50-ից դառնալով 80: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հարցումների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Սենսացիան ապրում է մեկ շաբաթ, շատ լուրջ իրադարձությունը կարող է քննարկվել երկու շաբաթ, իսկ հետո գնում է դեպի անկում»,- ասաց Ադիբեկյանը: Ըստ նրա՝ մեկ ամիս անց շատերը չեն հիշի, որ նրան կրակել էին: Սոցիոլոգն ասաց, որ եթե ընտրությունների օրը չփոխվի, Հայրիկյանն ավելի շատ ձայներ հավաքելու հնարավորություն կունենա: