Ֆրանսիայի Վալանս քաղաքում տեղի է ունենում Հայաստանի և Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ազգային հավաքականների առաջին ընկերական հանդիպումը: Այս խաղին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնարկային կազմում հնարավորություն տվեց խաղալ թիմի նորեկներ Արտյոմ Խաչատուրովին և Կարեն Մուրադյանին:
Չնայած հայ ֆուտբոլիստներն առաջին իսկ րոպեից փորձեցին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունն ու գնդակը պահել իրենց մոտ, Լյուքսեմբուրգն ավելի հաջողակ գտնվեց: Առաջին խաղակեսի արդեն 16-րդ րոպեին Մարիո Մուշը գրավեց Ռոման Բերեզովսկու դարպասը հաշիվը դարձնելով 1:0:
Այս գոլից հետո Լյուքսեմբուրգն սկսեց վստահ գործել և մի քանի հարվածներ կատարել դեպի հայերի դարպասը: Հայերը հաշիվը կարող էին բացել մի քանի րոպե անց, սակայն Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո Արաս Օզբիլիսին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը:
Խաղավարտին հայ ֆուտբոլիստները փորձեցին ինչ- որ բան անել և հավասարեցնել հաշիվը: Այս ակտիվացումը տվեց իր արդյունքը: Խաղավարտին Պիզելին փոխանցում կատարեց, և Էդգար Մանուչարյանը կարողացավ խփել պատասխան գնդակը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց 1: 1 հաշվով: Նշենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 75-րդ տեղը, իսկ Լյուքսեմբուրգը՝ 148-րդն է: