7 փետրվարի 2013 - 14:51 AMT
Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց թեկնածուի շտաբի համակարգող Մանյա Այվազյանը:

«Նրա առողջական վիճակը ավելի է վատացել, խնդիրներ են առաջացել, բայց ես կոնկրետ տեղեկություն չեմ կարող տալ: Միայն կարող եմ ասել, որ բժիշկները արգելել են հիվանդանոցից դուրս գալ, նա գոնե երկու օր պետք է դուրս չգա», -ասաց Մանյա Այվազյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նախագահի թեկնածուն խնդրել է դադարեցնել իր մոտ այցերը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին բժշկական կենտրոն: