7 փետրվարի 2013 - 17:11 AMT
Արամ Հարությունյանի մեկօրյա հացադուլը սկսվեց

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց սկսեց խոստացված հացադուլը: Թեկնածուն մինչև փետրվարի 8-ի ժամը 17.00-ն ոչինչ չի ուտելու: Արամ Հարությունյանն իր այս հացադուլով կոչ է անում, որ մյուս թեկնածուները հանեն իրենց թեկնածությունն ու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ցուցակում գործող նախագահ Սերժ Սարգսյանին թողնեն միայնկան:

Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ նրանք, ովքեր կմնան ցուցակում փետրվարի 18-ից հետո, ասելու բան չեն ունենա: Նա հայտնեց նաև, որ ԿԸՀ նախագահին ինքնաբացարկի մասին իր դիմումն արդեն պատրաստ է, որը վաղը հացադուլը դադարեցնելուց հետո կներկայացնի հանձնաժողով: