8 փետրվարի 2013 - 17:25 AMT
Հայրիկյանը դիմելու է ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ մահափորձ է իրականացվել, դիմելու է Սահմանադրական դատարան` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդրանքով: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայրիկյանի շտաբի պետ Մանյա Այվազյանն ասաց, որ դիմումը ներկայացնելու են, բայց նշելու են նաև, որ այն ուժի մեջ մտնի փետրվարի 10-ին: Քանի որ փետրվարի 10-ը կիրակի է՝ ոչ աշխատանքային օր, այս պահին նրանք բանակցում են դատարանի հետ դիմումը ներկայացնելու հարցով: Եթե այն ընդունվի՝ փետրվարի 18-ից հաշված ընտրությունները կհետաձգվեն 2 շաբաթով: Այվազյանը սակայն չբացառեց, որ մինչև ամսի 10-ը հնարավոր է փոփոխություններ լինեն ու դիմումը հետ կանչեն: