9 փետրվարի 2013 - 14:58 AMT
Հայրիկյանն Անդրիաս Ղուկասյանին էլ առաջարկեց հանդես գալ միասնական թեկնածուով

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այցելել է մեկ այլ թեկնածու՝ հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանին: Ինչպես Հայրիկյանը գրել է ֆեյսբուքի իր էջում տեղադրած լուսանկարի կողքին՝ նա առաջարկել է Ղուկասյանին նախագահական ընտրություններին հանդես գալ միասնական թեկնածուով:

Հիշեցնենք, որ երեկ Հայրիկյանը բաց նամակ է ուղղել նաև թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին, որտեղ նրանց ևս առաջարկել էր միավորվել ու ընտրություններին մեկ թեկնածու առաջարկել: Րաֆֆի Հովհաննիսյանից ու Հրանտ Բագրատյանից դեռ պատասխան չկա, քանի որ երկուսն էլ քարոզարշավի են և գտնվում են քաղաքից դուրս, բայց, ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին էին ասել թեկնածուների մամուլի խոսնակները՝ երեկոյան, երբ վերադառնան՝ կպատասխանեն: