11 փետրվարի 2013 - 14:45 AMT
Մինչև ԵԱ հայ բռնցքամարտիկները ելույթ կունենան 3 միջազգային մրցաշարերում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երկրի առաջնությունից հետո կձևավորվի հավաքականը, որն էլ կսկսի նախապատրաստվել այս տարվա միջազգային մրցաշարերին:

«Հայաստանի առաջնությունը միջին մակարդակի էր: Ինձ համար բացահայտում էր մինչև 56 քաշակին կարգում հանդես եկող վանաձորցի Արարատ Մխիթարյանը, որը երիտասարդ բռնցքամարտիկ է: Արթուր Քիրաջյանն ու Հովհաննես Բոչկովն էլ լավ մարզավիճակում էին»,- ասաց Աղամալյանը:

Փետրվարի 25-ից թիմն առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Աբովյանում, որին կմասնակցեն 17-18 բռնցքամարտիկներ:

«Սրանից հետո հինգ մարզիկ կմեկնի Չեխիայի միջազգային մրցաշարին: Մյուս բռնցքամարտիկներն էլ ելույթ կունենան Ուկրաինայում և Ղազախստանում: Այս մրցաշարերից հետո էլ կկողմնորոշվենք, թե ովքեր մեր երկիրը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում»,- ավելացրերց մարզիչը: