11 փետրվարի 2013 - 15:29 AMT
ՀՀԿ անդամների կողմից ընտրակաշառք առաջարկելու մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն

«www.iditord.org» էլեկտրոնային կայքում 2013թ. փետրվարի 10-ին տեղադրվել է հաղորդում ` Երևան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամների կողմից բնակարաններ այցելելու և ընտրակաշառք առաջարկելու մասին:

Ըստ հրապարակման` անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկվում է 20.000 դրամ:

Զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ՀՀ դատախազությունը նշված հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար,. ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: