11 փետրվարի 2013 - 16:36 AMT
Պուտինը Պետդումային է ներկայացրել ԱՊՀ երկրների ՀՕՊ գործողությունների մասին համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել ԱՊՀ երկրների ՀՕՊ հերթապահների գործողությունների կազմակերպման մասին համաձայնագիրը՝ օդանավի զավթման կամ առևանգման մասին տեղեկատվության դեպքում, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Ահաբեկչական գործողության սպառնալիքի դեպքում օդանավի վերացման համար զենքն ու մարտական տեխնիկան կիրառվում են այն դեպքում, երբ սպառված են բոլոր հնարավոր միջոցները օդանավին վայրէջք պարտադրեկու համար, ըստ կողմերի ազգային օրենսնդրությունների, ասվում է փաստաթղթում:

Համաձայնագիրը ստորագրվել է Դուշանբեում 2011թ. սեպտեմբերի 3-ին: