12 փետրվարի 2013 - 11:42 AMT
Չակ Հեյգելը մտադիր է ընդլայնել հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը

ԱՄՆ Սենատի սպառազինությունների գծով կոմիտեի ղեկավար Մարկ Լևինը Սենատում ԱՄՆ ՊՆ ղեկավարի պաշտոնի համար Չակ Հեյգելի թեկնածության լսումների ժամանակ գրավոր հարցում է ուղարկել ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության մասին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Հեյգելի թեկնածության վերաբերյալ քվեարկությունը կոմիտեում տեղի կունենա այսօր, իսկ ամբողջական թվեարկությունը Սենատում՝ շաբաթվա ավարտին:

Գրավոր հարցմանն ի պատասխան Հեյգելը նշել է, որ հարաբերությունների զարգացման համար կան աճի հնարավորություններ, և նշել է այն ոլորտները, որտեղ կարելի է ամրապնդել գործակցությունը: «Ես կշարունակեմ սատարել հայկական բանակի բարեփոխումներին, հատկապես խաղաղապահ գումարտակում: Մենք նաև կամրապնդենք հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ ճշտելու համար համագործակցության նոր ոլորտները»,-ասել է Հեյգելը:

«Մենք շնորհակալ ենք նախագահ Լևինին հարցի համար և կիսում ենք սենատոր Հեյգելի այն կարծիքը, որ կան համագործակցության զարգացման բազում հնարավորություններ և պետք է առաջ նայենք այս հարցում»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: