13 փետրվարի 2013 - 16:03 AMT
Աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությանը մասնակցելու են Արսեն Սարգսյանը և Ամալյա Շառոյանը

Հայաստանի աթլետիկայի հավաքականն այս օրերին Թեհրանում մասնակցում է միջազգային մրցաշարի: 13 երկրների ներկայացուցիչների թվում են նաև 18 հայ մարզիկներ, այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը:

Մարզիչը նշեց, որ հայ աթլետները պարբերաբար ելույթ են ունենում այդ մրցաշարում և լավ արդյունքներ են գրանցում: Փետրվարի 23-ին Հայաստանի հավաքականը մոտ 26 մարզիկներով Ստամբուլում հանդես է գալու Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: Իսկ մարտի սկզբին գերմանական Գյոթենբուրգում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությունում մասնակցելու են 2 մարզիկներ` հեռացատկորդ Արսեն Սարգսյանը և Ամալյա Շառոյանը, ով ելույթ է ունենալու 400 մետր վազքում:

«Այս տարի մենք շատ հագեցած մրցութային ծրագիր ունենք, առաջիկա ամիսներին ևս մի քանի կարևոր մրցաշարերում ենք հանդես գալու: Կաշխատենք հաջող մասնակցել դրանց»,- ավելացրեց Հայրապետյանը: