13 փետրվարի 2013 - 19:47 AMT
Ոստիկանապետի տեղակալն ու դիտորդներն ամփոփել են համատեղ կատարած աշխատանքները

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լինդա Էջվորսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ համատեղ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները: Ամփոփվել են նաև Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի մատչելիության, ընտրացուցակներում առկա անճշտությունների շտկման ուղությամբ արված աշխատանքները, այդ ուղղությամբ միջազգային ստանդարտներին համապատասխան չափորոշիչներ կիրառելու և հետագա համագործակցության ձևաչափերը:

Կողմերը բարձր են գնահատել համագործակցությունը, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, հետագա քայլերի պատրաստակամություն հայտնել: