15 փետրվարի 2013 - 12:01 AMT
Նալբանդյանն ու Նադալը հրաժարվել են խաղալ Բրազիլիայի բաց առաջնության երկրորդ շրջանում

Բրազիլիայի բաց առաջնության զուգախաղի մրցաշարում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն ու իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս են մնացել երկրորդ շրջանից:

Այս հանդիպմանը հաղթել է Օլիվեր Մարախ (Ավստրիա) և Օրասիո Սեբալոս (Արգենտինա) զույգը: Նադալը հրաժարվել է խաղալ ու որոշել է պատրաստվել մենախաղին:

«Նա քննարկել է այդ հարցը Նալբանդյանի հետ, ու նրանք պայմանավորվել են չխաղալ զուգախաղում: Դա համատեղ լուծում է»,-ասել է մրցաշարի մամուլի քարտուղարը:

Նալբանդյանը նշել է, որ Սան Պաուլուում շատ բարդ պայմաններ են և դժվար է խաղալ: