15 փետրվարի 2013 - 17:10 AMT
Երևանում քննակվել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու ընթացիկ փոխգործակցության ծրագրերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: