15 սեպտեմբերի 2005 - 12:24 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԿՈԿԱ ԿՈԼԱՅԻՆ» ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐ ԴԻՐՔԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանման հանձնաժողովը որոշում է ընդունել տուգանել «Կոկա Կոլա» ընկերությանը` 2004 թվականի եկամուտի 1% գումարի չափով (100 հազար դոլար): Որոշման համար հիմք է հանդիսացել շուկայում իր առաջատար դիրքերի չարաշահման եւ Հայաստանում «Պեպսի Կոլա» ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչ` «Ջերմուկ Գրուպ» ընկերության բողոքը: Մասնավորապես, «Կոկա կոլան» սպառնացել է իր առեւտրի կետերից հավաքել ֆիրմային սառնարանները եւ դադարեցնել իր արտադրանքի մատակարարումը, այն դեպքում, եթե այդ կետերում վաճառվի նաեւ «Պեպսի Կոլա» ընկերության արտադրանքը, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: