18 փետրվարի 2013 - 22:14 AMT
Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ այսօր դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին Երևան քաղաքի Նար-Դոս 36 հասցեում գտնվող Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/02 ընտրատեղամասում փորձել է քվեարկել Վիգեն Անդրանիկի Սարգսյանի անձնագրով: Կատարվում է նախաքննություն։