18 փետրվարի 2013 - 22:49 AMT
Հանձնաժողովի անդամները հրաժարվել են արձանագրել լցոնման փաստը

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության դիտորդ Նարինե Էսմայելը, ով դեռևս 2:30-ի սահմաններում արձանագրել էր 17/5 ընտրատեղամասում տեղի ունեցած լցոնման դեպքը, Մեդիա Կենտրոնին հայտնել է, որ ոստիկաններն իրեն չեն տարել բաժին, սակայն այլ սենյակ են տեղափոխել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ լրագրող Արտակ Համբարձումյանին:

«Ես ինքս էի կանչել ոստիկաններին, քանի որ հանձնաժողովի անդամները հրաժարվում էին արձանագրել լցոնման փաստը և իմ վրա ճնշումներ էին գործադրում, ասում էին դու լավ աղջիկ ես՝ սուս կմնաս, ինձ համոզում էին, որ ասեմ ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ լսել ու ես այդ ժամանակ հուզվեցի»,- Մեդիա Կենտրոնին ասել է Էսմայելը:

Լրագող Արտակ Համբարձումյանը հայտնել է, որ իրեն ոստիկանությունը հրավիրել է առանձին սենյակ «բացատրագիր գրելու», ինչից ինքը չի հրաժարվել և ներկայացրել է լցոնման դեպքի վերաբերյալ իր տեղեկությունները: