19 փետրվարի 2013 - 14:44 AMT
ԱՄՆ կաթոլիկները դեմ են կարդինալ Մահոնիի մասնակցությանը կոնկլավին

ԱՄՆ կաթոլիկների Catholics United ասոցիացիան հորդորել է համաքաղաքացիներին խնդրագիր ստորագրել, թույլ չտալու համար կարդինալ և Լոս Անջելեսի նախկին եպիսկոպոս Ռոջեր Մահոնիի մասնակցությունը Հռոմի պապի ընտրության կոնկլավին:

Ասոցիացիան դա բացատրում է նրանով, որ կարդինալը հեռացվել էր իր հրապարակային պարտականություններից մեկ ամիս առաջ 1980-ականների մանկապիղծ քահանաների հանցագործության պարտակմանը մեղասակից լինելու համար:

Կարդինալ Մահոնին բազմիցս է ներողություն խնդրել տուժածներից, որոնց 2007թ. խոշոր փոխահատուցում վճարվեց: Սակայն ԱՄՆ կաթոլիկները միևնույն է գտնում են, որ նա իրավունք չունի մասնակցելու Վատիկանի հավաքին, հայտնում է euronews-ը: