19 փետրվարի 2013 - 15:15 AMT
Աշխարհի գավաթի առաջին հանդիպմանը հայ ըմբիշները զիջեցին Ռուսաստանի հավաքականին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Թեհրանում ընթացող Աշխարհի գավաթի առաջին հանդիպմանը զիջել է Ռուսաստանի հավաքականին:

Հայ ըմբիշներից հաղթանակ են տարել Ալեքսան Միքայելյանը (60կգ ք/կ), որն ավելի ուժեղ է եղել Ռուստամ Խուչբարովից, և Սարգիս Տոնոյանը (96կգ ք/կ), որը հաղթել է Մուսա Էվոլեվին:

Մյուս ըմբիշները պարտվել են: Հարություն Հովհաննիսյանը զիջել է Ստեփան Մայրանյանին, Տիգրան Թորոսյանը (66կգ ք/կ)՝ Ադամ Կուրակին, Վարշամ Բորանյանը (74կգ ք/կ)՝ Ալեքսանդր Չեխիրկինին, Հրաչ Հովհաննիսյանը (84կգ ք/կ)՝ Ազամատ Բիկբաևին և Վաչիկ Եղիազարյանը (120կգ ք/կ)՝ Ալիխան Այուբովին:

Հանդիպումն ավարտվել է 5:2 հաշվով հօգուտ ռուսաստանցի ըմբիշների: Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը կլինի Բուլղարիան: