19 փետրվարի 2013 - 16:21 AMT
Սիրիայի իշխանությունները քաղաքացիական պատերազմի վնասը գնահատել են 14 մլրդ դոլար

Սիրիայի իշխանությունները քաղաքացիական պատերազմի վնասը գնահատել են մոտ 14 մլրդ դոլար, հայտնում է SANA սիրիական գործակալությունը: Ըստ նրա, վնասի չափի մասին նման տվյալներ է բերել կառավարական հանձնաժողովը, որն ուսումնասիրել է մինչև 2013թ. հունվարի 10-ը տեղի ունեցած իրադարձությունները:

Փետրվարի 18-ին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են երկարացնել Սիրիայի հանդեպ կիրառվող պատժամիջոցները ևս 3 ամսով: ԵՄ-ն նաև հորդորում է Սիրիայի իշխանություններին դադարեցնել ռազմական գործողությունները, որից տուժում են խաղաղ քաղաքացիները: Եվրամիությունը երկխոսության կոչ է արել: