19 փետրվարի 2013 - 16:10 AMT
ՀՀ դեսպանը շնորհավորել է բելգիահայ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանին փայլուն հաղթանակի կապակցությամբ

Փետրվարի 15-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը ընդունեց բռնցքամարտի թեթև քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն, բելգիահայ Ալեքս Միսկիրտչյանին: Դեսպանը շնորհավորեց մարզիկին` բոլորովին վերջերս Դանիայի Էսբերգ քաղաքում տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ նման հաղթանակներն ուրախություն են պարգևում ոչ միայն Բելգիայում ապրող հայերին, այլև` ողջ հայությանը: ՀՀ դեսպանը հայ բռնցքամարտիկին մաղթեց նորանոր հաջողություններ ռինգում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ալեքս Միսկիրտչյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ դեսպանին ջերմ հյուրընկալության համար, ներկայացրեց իր հետագա ծրագրերն ու անելիքները: