19 փետրվարի 2013 - 17:41 AMT
Հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնի համար դիմել են Ռուբեն Ջաղինյանը և Աստղիկ Ավետիսյանը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմել են «Շարմ» հոլդինգի տնօրեն Ռուբեն Ջաղինյանը և ՀՀ նախագահի մամուլի նախկին քարտուղար Աստղիկ Ավետիսյանը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին:

Հիշեցնենք, որ Փետրվարի 1-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունների ավարտից հետո փետրվարի 7-ին հայտարարվել է մրցույթ, որն ըստ սահմանված կարգի՝ տևում է 10 աշխատանքային օր: Քանի որ այդ ընթացքում եղել են ոչ աշխատանքային օրեր, մրցույթի ժամկետն ավարտվել է այսօր՝ ժամը 12-ին: Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: