19 փետրվարի 2013 - 17:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ր. Հովհաննիսյանը ժողովրդի հաղթանակն ընդունելու համար Ս. Սարգսյանին մինչև վաղը ժամանակ է տալիս

«Ես Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահն եմ: Ես երբեք պաշտոնների չեմ ձգտել, բայց դա այդպես է»: Այս հայտարարությամբ սկսեց լրագրողների հետ հանդիպումը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ չնայած որ նախապես մամուլի ասուլիս էր հայտարարված, բացի լրագրողներից Ազատության հրապարակում են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները:

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին մինչև վաղը ժամը 5-ը ժամանակ տվեց ընդունելու, խոստովանելու իր սխալը ժողովորդի և ՀՀ օրենքների առաջ: «Այդ դեպքում նա ներում կստանա հայ ժողովրդի անունից»,-ասաց Հովհաննիսյանը: «Ժողովորդը հաղթել է և դա բոլորը գիտեն: Ես հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանը կհանդիպի ինձ հետ և կսեղմի իմ ձեռքը ու կընդունի իմ և ժողովրդի հաղթանակը»: Եթե մինչև վաղը դա տեղի չունենա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում և գնալու է ոչ թե մինչև վերջ, այլ մինչև հաղթանակ:

Նա նաև տեղեկացրեց, որ հնարավոր է՝ դիմի դատարան պահանջելով ձայների վերահաշվարկ: Ավելացնենք, որ Րաֆֆի Հովհաննսիյանը լրագրողների հետ հանդիպել է այն վայրում, որտեղ 2 տարի առաջ հացադուլ էր անում:

ՖՈՏՈՇԱՐՔ