20 փետրվարի 2013 - 14:34 AMT
ԱՄՆ Պետքարտուղարությունը հուսով է, որ կապահովվի Աքրամ Այլիսլիի անվտանգությունը

ԱՄՆ Պետքարտուղարությունն ուշադիր հետևում է Ադրբեջանում գրող Աքրամ Այլիսլիի հետ կապված իրավիճակի զարգացմանը: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Ըստ նրա, «Ժամանակակից մուսավաթ» կուսակցության կողմից Այլիսլիի հասցեին հնչած սպառնալիքները պետք է քննվեն»: «Մենք հավատում ենք, որ Ադրբեջանում հարգում են խոսքի ազատությունն ու կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները Այլիսլիի և իր բոլոր քաղաքացիների անվտանգության ապահովման վերաբերյալ: